Հուսով ենք՝ հետընտրական շրջանը պայմաններ կստեղծի Ադրբեջան-Հայաստան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Թուրքիայի ԱԳՆ
Ուրախ ենք, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել՝ խաղաղ և հանգիստ մթնոլորտում: Այս մասին ասված է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքներն օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։
Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Այս նպատակով Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»,-նշված է հայտարարության մեջ։



