Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ. Իսրայելի ԱԳՆ
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի առիթով։
Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը»:


