ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փրկարարները գտել են Դիլիջանում մոլորված Ֆրանսիայի քաղաքացիներին

Փրկարարները գտել են Դիլիջանում մոլորված Ֆրանսիայի քաղաքացիներին

Հունիսի 23-ին, ժամը 11:55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին` անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներ` Մ. Դ.-ին, Կ. Շ.-ին, Դ. Ն.-ին, Է. Մ.-ին (Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ) և Ա. Ա.-ին:

  • Կիսվել: