կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարարներն Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի

Փրկարարներն Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի

Մարտի 24-ին՝ ժամը 09։28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։
 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ․ բախվել են Opel (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և VAZ (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան։
 
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի (որից 30-ը՝ բեռնատար)։

  • Կիսվել: