Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում․ Իրանի նախագահ
Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում, և հարևան երկրները շատ լավ են համագործակցում մեզ հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատերազմի ծրագրերից մեկը հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից անկարգություններ և լարվածություն հրահրելն էր։ Մեր հարևանները թույլ չտվեցին, որ որևէ մեկը հեշտությամբ մտնի մեր երկիր և անկարգություններ առաջացնի։ Սա շատ կարևոր կետ է։ Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին դրանից, այլև օգնեցին մեզ»:
Տեսանյութը՝ այստեղ:



