ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը դարձյալ սրվել է

Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը դարձյալ սրվել է

Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է այն բանից հետո , երբ օգոստոսի 5-ին Լիբանանի հարավում իսրայելցի երկու զինվոր է զոհվել, չորսը՝ վիրավորվել:

Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ Իսրայելի պատասխան հարվածներից առնվազն 1 լիբանանցի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:

Նշենք, որ միևնույն ժամանակ Հռոմում կողմերի միջև բանակցություններ են ընթանում. քննարկման թեմաներն են հունիսին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի իրականացման մեխանիզմները և Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերումը: 

  • Կիսվել: