հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Ամերիկյան ԶՈւ-ն զինամթերքի հսկայական պաշարներ ունի. Թրամփ

Ամերիկյան ԶՈւ-ն զինամթերքի հսկայական պաշարներ ունի. Թրամփ

Ամերիկյան զինված ուժերն ունեն զինամթերքի հսկայական պաշարներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հերքելով Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողության ֆոնին սպառազինության հնարավոր դեֆիցիտի մասին հաղորդումները։

Truth Social սոցիալական ցանցում նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ն ունի զինամթերքի հսկայական ծավալներ, հատկապես որոշակի տեսակների։ Բացի այդ, մեծ ծավալներ արտադրվում և ըստ անհրաժեշտության մատակարարվում են ԱՄՆ»:

Նախագահը հայտարարել է նաև, որ իշխանությունները ձգտելու են երկարատև ազատազրկման ժամկետների այն անձանց համար, որոնց նա անվանել է ամերիկյան սպառազինության պաշարների վիճակի մասին տեղեկության արտահոսքի աղբյուրներ։

«Այդ դավաճանական հայտարարությունների հեղինակները որոնվում են։ Նրանց համար երկարատև ազատազրկման ժամկետներ կպահանջվեն»,- հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին որոշ տեսակի սպառազինության պաշարների հնարավոր կրճատման մասին՝ Իրանի հետ մի քանի ամիս տևած ռազմական գործողություններից հետո։

  • Կիսվել: