երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու մեքենա (լուսանկարներ)

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու մեքենա (լուսանկարներ)

Մարտի 7-ին, ժամը 13:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել  մոտակա ջրատարում։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:

Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին, նկատել են ցեխակույտում արգելափակված «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատար (վարորդ՝ Ն. Մ.) և դուրս բերել արգելափակումից։

May be an image of 2 people, snowplough, jeep, road, arctic and text

May be an image of 2 people, car, road and arctic

  • Կիսվել: