չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետք է կրճատել փաստաթղթաշրջանառությունը, ոչ թե փաստաթղթերի լեզուն. Գրիգորյան

Պետք է կրճատել փաստաթղթաշրջանառությունը, ոչ թե փաստաթղթերի լեզուն. Գրիգորյան

Թող գործարարները Հայաստանում շփվեն 3-6 լեզուներով, ոչ ոք դրան չի խանգարում: Այս մասին այսօր «Armenian Business Forum-2021»-ի շրջանակներում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» թեմայով բանավեճի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա տարակուսանք հայտնեց, որ այս հարցում պետությունից ինչ-որ բան կարելի է պահանջել:

Գրիգորյանին պարզաբանեցին, որ այս կամ այն երկիր մուտք գործելիս գործարարները հաճախ ստիպված են լինում զբաղվել փաստաթղթերով, մասնավորապես՝ փաստաթղթաշրջանառությամբ, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ պետք է կրճատել փաստաթղթաշրջանառությունը, ոչ թե այդ փաստաթղթերի լեզուն:

 

  • Կիսվել: