շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետք է բոլորս գիտակցենք, այս իշխանությունները կալանավորում են ու կալանավորելու են բոլորին. Արամ Վարդևանյան

Պետք է բոլորս գիտակցենք, այս իշխանությունները կալանավորում են ու կալանավորելու են բոլորին. Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․

«Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքին ու գործի նյութերին ծանոթ եմ ամբողջությամբ: Կալանավորելու որոշում կայացնելու հնարավորություն չունեցավ նույնիսկ Վճռաբեկ դատարանն (դատախազություն) ու Արմինե Մելիքսեթյանը, քանի որ չկա դրա օբյեկտիվ ու սուբյեկտիվ նվազագույն հնարավորությունը: Հետևաբար պարզ վարժությամբ կարելի է պարզել, թե ինչ մասնագիտական որակի է պետք տիրապետել, որպեսզի կալանավորման որոշում կայացնել: Պետք է բոլորս գիտակցենք, այս իշխանությունները կալանավորում են ու կալանավորելու են բոլորին, դատական համակարգը իմունային համակարգը ոչնչացրել ու ոչնչացնում է այս իշխանություններն ու իբր բարձրագույն դատական խորհուրդը:

Պարզապես այսպիսի «որակի» «դատավորները» ոչ թե ուղղակի ապօրինի կալանավորում են իրանց անվտանգությունը պաշտպանած մարդկանց, այլ ոչնչացնում են մեր պետականությունը»:

  • Կիսվել: