ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետդուման դիմել է Թուրքիայի խորհրդարանին՝ առաջարկելով իմաստություն ցուցաբերել և Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը չփոխել

Պետդուման դիմել է Թուրքիայի խորհրդարանին՝ առաջարկելով իմաստություն ցուցաբերել և Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը չփոխել

ՌԴ Պետական Դուման միաձայն դիմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ առաջարկելով իմաստություն ցուցաբերել և Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը չփոխել, քանզի տաճարը երկար տարիներ եղել է խաղաղության և միջկրոնական համաձայնության խորհրդանիշ:

Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկու խոսքով՝ սա կարեւորագույն հարց է ողջ քրիստոնեական աշխարհի համար:

Ավելի վաղ այս հարցով Թուրքիային էր դիմել և իր մտահոգությունն էր հայտնել նաև Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլը:

Մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին և ՀՀ ԱԳՆ այս հարցով պահպանում են խորհրդավոր լռություն:

ՀՀ ԱԳՆ-ից InfoPort.am-ին հայտնեցին, որ հիմա չեն մեկնաբանում այդ հարցը, իսկ ՀԱԵ մամուլի դիվանի պատասխանատու Տեր Վահրամի հետ երկու օր շարունակ կապ չի լինում հաստատել:  

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ թուրքական խորհրդարանը մտադիր է փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը եւ դարձնել այն մզկիթ։

  • Կիսվել: