շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետական աջակցության կտրամադրվի անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար

Պետական աջակցության կտրամադրվի անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ նախատեսվում է «Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման» միջոցառման իրականացման համար 2024 թ. պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 104,000.0 հազար դրամ՝ 100 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության

տրամադրման» միջոցառումը, որով նախատեսվել է պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքը դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։

Ըստ այդմ, հաշվի առնելով զոհված զինծառայողների ծնողների բարձր տարիքային խումբը, ինչպես նաև հետծննդյան խնամքի դժվարությունները, ակնկալվում է միջոցառման շրջանակում աջակցել շահառուների մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արդյունավետ կազմակերպմանը։

 

  • Կիսվել: