շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. Անահիտ Ավանեսյան

Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում։  Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան։ COVID-ի դեմ դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են 100 տոկոսանոց առողջացում։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ։ Պատվաստված վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»,– ասաց Ավանեսյանը: 
 

  • Կիսվել: