ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատվաստման երկրորդ դեղաչափն ուշ ստանալու դեպքում անհրաժեշտ է հանձնել ՊՇՌ թեստ. ԱՆ

Պատվաստման երկրորդ դեղաչափն ուշ ստանալու դեպքում անհրաժեշտ է հանձնել ՊՇՌ թեստ. ԱՆ

Նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
 

«Հեռավար եղանակով աշխատողը ամեն անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։ Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից»,- նշում են գերատեսչությունից։

Նշենք, որ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։ Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։

  • Կիսվել: