շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում պատվաստումների մասով հաջողությունները որոշակի հետընթաց են ապրել. Ավանեսյան

ՀՀ-ում պատվաստումների մասով հաջողությունները որոշակի հետընթաց են ապրել. Ավանեսյան

Կարմրուկի դեպքերը բերվել են Հայաստան եւ որոշակի տեղային բռնկումների շրջանակներում ունեցել ենք նաեւ տարածում: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչի՞ հետ է կապված տարածումը: Դեպքերի 93 տոկոսը կազմում են ցավոք սրտի, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն: Նաեւ հակապատվաստումային ակտիվ քարոզի շրջանակներում վերջին 7-8 տարիներին ՀՀ-ում ձեռք բերված հաջողությունները պատվաստումների մասով որոշակի հետընթաց են ապրել: Ցավոք սրտի, Հայաստանում դեռ կան հակագիտական թեզեր, որոնք անընդհատ շրջանառվում են ու մարդկանց մոլորության մեջ են գցում: բայց 2023-ին մենք որոշակի առումով բարելավել ենք մինչեւ 1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշը: Պետք է  բոլոր ջանքերը ներդնենք, որ մեր ռազմավարությամբ նախանշված 95 տոկոսը մինչեւ 2026 թվականը հասցնենք»,-ասաց նա:

  • Կիսվել: