Թրամփը Ռուսաստան կժամանի հակամարտության ավարտից հետո. Ուշակով
Թրամփը Ռուսաստան կժամանի հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարները։
Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ներկայացրել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև բանակցությունների մանրամասները։
«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վիճակը և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Նախագահները քննարկել են գերիների փոխանակման հարցեր, և Կրեմլը հայտնել է, որ քննարկվում են քաղաքացիների փոխանակման ծրագրեր՝ «9-ը՝ 9-ի դիմաց» սկզբունքով»,֊ ասել է նա։
Ուշակովը նաև հավելեկ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանը դիտարկում է որպես պետությունների համար առանցքային տնտեսական գործընկերներից մեկը։