Հայտնի են Բարսայի և Ռեալի մրցակիցները Իսպանիայի Սուպերգավաթում
Իսպանիայի Սուպերգավաթի հաջորդ խաղարկությունը կմեկնարկի 2026 թվականի հունվարին։ Ինչպես գիտեք, մրցաշարն անցկացվում է եզրափակիչ չորսի ձևաչափով, գրում է armsport.am-ը:
Նշենք, որ մրցաշարի կանոնակարգով մասնակցում են Իսպանիայի առաջնության առաջին երկու թիմերը և Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակիցները։
Սակայն, քանի որ «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» զբաղեցրել են Լա Լիգայի առաջին երկու տեղերը և հանդես են եկել Արքայական գավաթի եզրափակիչում, լիգայի մրցաշարում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ատլետիկոն» և «Աթլետիկը», կմասնակցեն Սուպերգավաթի մինի-մրցաշարին։
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի զույգերը կունենան հետևյալ տեսքը՝
«Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո»
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը «Բարսելոնան» է։