Հաագայում տեղի է ունեցել Նիդերլանդներում վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը
Հաագայում տեղի է ունեցել Նիդերլանդներում վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը, տեղեկացնում է Euronews-ը:
Նշվում է, որ ըստ Amnesty International-ի, Save the Children-ի, Doctors Without Borders-ի և այլ մարդուն իրավունքներով զբաղվող այլ կազմակերպությունների տվյալներով՝ Հաագայի փողոցներ է դուրս եկել ավելի քան 100.000 մարդ:
Ցուցարարները կոչ են արել կառավարությանը դադարեցնել աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական արշավին: Կարմիր հագուստով տասնյակ հազարավոր մարդիկ հինգ կիլոմետր քայլել են Հաագայի փողոցներով՝ խորհրդանշելով «կարմիր գիծը», որը, նրանց կարծիքով, կառավարությունը չի համարձակվում սահմանել:
Քայլերթն անցել է Խաղաղության պալատի՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կենտրոնակայանի կողքով, որտեղ անցյալ տարի դատավորները պարտավորեցրել էին Իսրայելին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Գազայում խաղաղ բնակչության զոհերը, ավերածություններն ու ցեղասպանությունը կանխելու համար: