հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պատվաստանյութի համար բանակցություններ ենք սկսել արտադրողների ու հավաքական գնորդների հետ. Թորոսյան

Պատվաստանյութի համար բանակցություններ ենք սկսել արտադրողների ու հավաքական գնորդների հետ. Թորոսյան

Պատվաստանյութի մշակումը եւ դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են, որոնք գուգահեռաբար ընթանում են աշխարհում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց  առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականանացնում: Որպես օրինակ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 10 օրից Հայաստանում կլինյի, ռուսական «աֆրիվավիրի» բանակցություններն ենք տանում, ինչպես նաեւ ճապոնական եւ ռուսական ֆավիպիվավիրի բնակցություններ ենք տանում՛՛: 

Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութերի մասով իրավիճակն այլ է: Նա ասաց. ՛՛Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունենք դառնալու վերջնական պրոդուկտ: Փոխզիջումային մի իրավիճակ կա, եւ հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է: Այդ համոզումը շատ կարեւոր է, սկզբում այդ համոզումը չկար: Դրա համար արդեն երկրները քննարկում են ապագա պատվաստանյութի գնման հարցերը:

«Մոդերնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական պրոդուկտերից մեկն է: Կան ավելի խոշոր արտադրողների կողմից պատվաստանյութերը: Այդ ընկերությունների հետ բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են: Այստեղ լ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Օրինակ, շատ երկրներ գնելով դեռեւս չհաստատված պատվաստանյութի մեծ խմբաքանակներ, ստեղծելու են իրավիճակ, որ մյուս երկրների դա հասանելի չի լինելու: Մրցավազքի նման մի բան կա՛:

Մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ արտադրողների հետ, որոնցից մեկի մասին խոսեցի, այնպես էլ հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Գավին, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել խմբաքանակ եւ հավասար բաշխել: Միայն պատվաստանյութի առկայությունն է մեզ թույլ տալու վերադառնալ բնականոն կյանքի՝ առանց դիմակների՛՛:

  • Կիսվել: