ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատգամավորը զգուշացնում է` խոտի սակավությունը կարող է հանգեցնել մսի գնաճի

Պատգամավորը զգուշացնում է` խոտի սակավությունը կարող է հանգեցնել մսի գնաճի

Եթե կառավարությունն աչքաթող անի խնդիրը՝ անասունների մասսայական մորթ է լինելու, հետո էլ՝ մսի գնի աճ ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան»  խմբակցության  պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Գյուղացիներին մտահոգում է խոտի սակավությունը։

Դաշտից մեկ տուկը գնում են 1000 դրամով։ Մինչև տեղ են հասցնում գինն ավելանում և 100-200 դրամով։

Եթե կառավարությունն աչքաթող անի խնդիրը՝ անասունների մասսայական մորթ է լինելու, հետո էլ՝ մսի գնի աճ»։

  • Կիսվել: