Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը բողոքի ակցիա են կազմակերպել (տեսանյութ)
Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց նախօրեին հարյուրավոր մարդիկ, մեծ մասամբ՝ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, բողոքի ակցիա են կազմակերպել:
Նրանք պարզել են պաստառներ, որոնց վրա նշված է եղել Թուրքիայի՝ ԼՂ հակամարտությանն անմիջական մասնակցության մասին:
Ինչպես նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը՝ Ադրբեջանն անտեսում է կրակի դադարեցման բոլոր կոչերը, ինչը կարող է նոր ողբերգությունների պատճառ դառնալ:
Նա կարևորել է միջազգային հանրության միջամտությունը՝ խաղաղության հաստատման համար՝ նշելով, որ Ֆրանսիայի հայ համայնքը աջակցում է Հայաստանին: