կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ կեղծ 9-ներով KIA-ն տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք

Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ կեղծ 9-ներով KIA-ն տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ իրականացվել է «9-ը՝ ուտես փղի..․ » հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ KIA մակնիշի 999 99 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մայրաքաղաքում՝ հիմնականում գիշերային ժամերին, շրջում է նշված ավտոմեքենայով, երբեմն չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Այսօր պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում նկատում է օրինախախտ «հերոսին» ու վայրկյաններ անց KIA-ն տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք՝ ժողովրդին հայտնի նախկին «փոսի գաի»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվում է, որ պարեկային ծառայությունում ստացած տեղեկությունը հավաստի է՝ ավտոմեքենայի համարանիշները կեղծ են, նրա վրա պետք է լինեին 99 MR 969 համարանիշները, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Երևան քաղաքի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Իսկանդարյանի անվամբ: Այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի, իջնող կա:

 

  • Կիսվել: