երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սոցցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն. ԱՍՀՆ-ի զգուշացումը

Սոցցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն. ԱՍՀՆ-ի զգուշացումը

Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։ Այս մասին հայտարարություն է տարածել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։

Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: