երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փարաքարի «գաի պոստի» մոտ վարորդը BMW-ով բախվել է ծառին, հետո՝ բետոնե արգելապատնեշին և Nissan-ին. կա վիրավոր

Փարաքարի «գաի պոստի» մոտ վարորդը BMW-ով բախվել է ծառին, հետո՝ բետոնե արգելապատնեշին և Nissan-ին. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում  Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդի հայտնի Փարաքարի «գաի պոստի»  հարևանութամբ բախվել են  31-ամյա Գևորգ Մխիթարյանի վարած BMW մակնիշի  և 26-ամյա Արթուր Պողոսյանի վարած  Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի  տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Ռազմիկ Ղարիբյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել  են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել ծառին, այնուհետև ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե արգելապատնեշին և Nissan-ին: 

  • Կիսվել: