երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ՏԿԵՆ-ին՝ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ կապված. Միրզոևա

Ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ՏԿԵՆ-ին՝ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ կապված. Միրզոևա

Ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների թվի հետ կապված: Այս մասին այսօր խորհրդարանում  ասաց ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ստացվում է, որ ոստիկանությունը մեր փոխարեն որոշում է մեր ազգությունը, ինչն օբյեկտիվ տվյալ չի կարող համարվել, ստացվում է նաև, որ անձի ազգությունը որոշվում է բացառապես ազգանվամբ, երեխայի ազգությունը որոշվում է՝ առանց նրա ծնողների կարծիքը հաշվի առնելու, ինչն իր հերթին հիմք է հանդիսանում սխալ տոկոսային հարաբերություն ներկայացնելու և դրա հիման վրա էլ սխալ որոշում կայացնելու՛՛:

Միրզոևայի խոսքով՝ պետռեգիստրում անձի վերաբերյալ տվյալները նույնպես թերի են լրացված, բազում անունների դիմաց ազգությունը բացակայում է.

Նա նշեց. ՛՛Նշանակություն չունեն տոկոսային հարաբերությունները, ազգային փոքրամասնություն ունեցող երկրները պարտավոր են ստեղծել բոլոր պայմանները՝ նրանց լեզուները, մշակույթը, ավանդույթները պահելու համար: Իսկ այս դեպքում, առանց մեր կարծիքը հաշվի առնելու, տանում են մեզ դեպի միաձուլում՛՛:

 

  • Կիսվել: