չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
ԵՄ փորձագիտական առաքելության անդամների հետ քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ կատարված քայլերը

ԵՄ փորձագիտական առաքելության անդամների հետ քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ կատարված քայլերը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների շրջանակում Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության անդամներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ողջունելով ԵՄ առաքելության անդամներին, ընդգծել է անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում միջազգային գործընկերների աջակցության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։

ԵՄ առաքելության փորձագետներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ իրավապահ ոլորտին առնչվող խնդիրների շուրջ տեղեկատվության փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ կատարված, ինչպես նաև թրաֆիքինգի և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում իրականացված քայլերը։

Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը:

 

  • Կիսվել: