ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը հինգերորդ դասարանից սկսած ներառվելու է ուսումնական ծրագրում․ ԿԳՄՍՆ

Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը հինգերորդ դասարանից սկսած ներառվելու է ուսումնական ծրագրում․ ԿԳՄՍՆ

Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառվելու է ուսումնական ծրագրում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հինգերորդ դասարանից սկսած՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։

Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։

  • Կիսվել: