չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Որտեղից Վրաստանի քաղաքացիներին ՀՀ անձնագրեր եւ զինվորական հաշվառման նշումով քարտ

Որտեղից Վրաստանի քաղաքացիներին ՀՀ անձնագրեր եւ զինվորական հաշվառման նշումով քարտ

Վրաստանի մի շարք քաղաքացիների ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից (ԱՎՎ) տրվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր, ընդ որում, նրանցից ոմանք հաշվառված չեն եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում: Այս մասին գրում է Aravot.am-ը։ 

ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից այս տարվա հուլիսի 18-ին ստացված գրությամբ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն էին ուղարկվել 2020-2021թթ. ընթացքում ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստացած եւ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված Վրաստանի 528 քաղաքացիների տվյալները` զինվորական հաշվառման կանգնած լինելու հանգամանքը ճշտելու համար: Ըստ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացված պատասխանի, պարզվում է, որ ցուցակում ընդգրկված անձանցից 76-ը հաշվառված չեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, սակայն ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր` ներկայացնելով ՀՀ քաղաքացու անձնագրի տրման վերաբերյալ դիմում և անձնական հաշվառման քարտ, որոնց վրա առկա է զինվորական հաշվառման կանգնելու վերաբերյալ համապատասխան նշում:

Մասնավորապես, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն այս տարվա հուլիսի 21-ին կատարված համապատասխան հարցմանը ստացվել է պատասխան, որ ցուցակում ընդգրկված Կարեն Խ.-ն (հաշվառված է Վրաստան, ք.Ախալքալաք) ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայության հաշվառումներով չի անցնում: Ներկայումս կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: