երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Որքա՞ն ռուսաստանցի է եկել Հայաստան. Վահան Քերոբյանը տվյալներ է հրապարակել

Որքա՞ն ռուսաստանցի է եկել Հայաստան. Վահան Քերոբյանը տվյալներ է հրապարակել

Տարբեր հաշվարկներով Ռուսաստանից Հայաստան է եկել 50-70 հազար մարդ։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերբոյանը։

«Տարբեր հաշվարկներով ներհոսքը կազմել է 50-70 հազար մարդ, որից կեսը հայկական արմատներով, այսինքն՝ Ռուսաստանում ապրած և այժմ վերադարձած մարդիկ են, երկրորդ կեսը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Մեզ համար դժվար է ասել, թե նրանցից ով է եկել որպես զբոսաշրջիկ, իսկ ոմանք՝ ապրելու նպատակով, ընդհանուր առմամբ նման հոսքը կազմում է Հայաստանի բնակչության մոտ 2%-ը»,- ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: