շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է իրանական հում նավթի երեք լցանավի

ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է իրանական հում նավթի երեք լցանավի

ԱՄՆ ԶՈւ-ն այսօր հարվածներ է հասցրել իրանական հում նավթի երեք լցանավի այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել տարածաշրջանային ջրերում պարեկություն իրականացնող ԱՄՆ ՌԾՈւ երկու ռազմական նավերի ուղղությամբ: Այս մասին գրված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության X-ի պաշտոնական էջում։

ԱՄՆ ավիակիրն ու ղեկավարվող հրթիռային էսկադրային ականակիրը հաջողությամբ խուսափել են իրանական բազմաթիվ չհրահրված հարձակումներից: Ամերիկացի անձնակազմից ոչ ոք չի տուժել:

Իրանի ձախողված հարձակումներից հետո CENTCOM-ը շարքից հանել է Խարգ կղզու ափամերձ գոտում գտնվող ԻՀՊԿ-ի M/T Downy և Ջասկի մոտ գտնվող M/T Stark 1 հում նավթի լցանավը: Ամերիկյան ուժերը նաև ամբողջությամբ ոչնչացրել են Օմանի ծոցում գտնվող M/T Kylo (հայտնի նաև որպես «Noxen») չբեռնված հում նավթի լցանավը՝ հարվածելով նավի մի քանի կրիտիկական հատվածներին, որպեսզի այն դարձնեն անօգտագործելի այն բանից հետո, երբ անձնակազմին կարգադրվել էր լքել նավը:

«Թող ԻՀՊԿ-ին ուղղված ուղերձը հստակ լինի. եթե դուք կրակեք մեր երկու նավերի վրա, մենք կսահմանենք ավելի բարձր տնտեսական գին՝ շարքից հանելով ձեր երեքը։ Մենք չենք վարանի պաշտպանել ամերիկյան ուժերը, և անհրաժեշտության դեպքում ոչնչացնել Իրանի սահմանափակ ու խոցելի նավթային նավատորմը», - հայտարարել է CENTCOM-ի հրամանատար, ադմիրալ Բրեդ Քուփերը:

  • Կիսվել: