չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տեղի կունենա «Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

Տեղի կունենա «Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

Օգոստոսի 2-ին ժամը 17։30-ին ՌԴ Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03, +7/951/829-69-08։ Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։

Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»,- ասվում է ՔԱԿ հաղորդագրությունում։

  • Կիսվել: