չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ են լինելու Հալաբյան փողոցի առանձին հատվածներ

Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ են լինելու Հալաբյան փողոցի առանձին հատվածներ

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից  08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ. - Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ. – Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 

  • Կիսվել: