ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Oգոստոսի 13-ից 14-ը հայտնաբերել և ոչնչացվել է 2 տոննա 816 կգ կանեփի վայրի աճած զանգված

Oգոստոսի 13-ից 14-ը հայտնաբերել և ոչնչացվել է 2 տոննա 816 կգ կանեփի վայրի աճած զանգված

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 13-ից 14-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 816 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 44 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 54 գրամ մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

  • Կիսվել: