երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը ՀՀ-ում. Փաշինյան (տեսանյութ)

Ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը ՀՀ-ում. Փաշինյան (տեսանյութ)

Ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գևել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «STARMUS» փառատոնին:

՛՛Մեր կառավարությունն աջակցել է 6-րդ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը, որովհետև փառատոնի նպատակները հիմնականում համընկնում են Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականին:

«STARMUS»-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը, կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը: Սա լիարժեք համըկնում է մեր տեսլականի հետ, որովհետև մենք շարունակաբար մեծացնում ենք գիտության ֆինանսավորումը՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի է ունեցել «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացումը:

  • Կիսվել: