Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում․ Ուշակով
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նշել է, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։



