շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ողբերգական ավտովթար. անտառապահը ԳԱԶ-69-ով մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

Ողբերգական ավտովթար. անտառապահը ԳԱԶ-69-ով մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի բնակիչ, 39-ամյա Էրիկ Դավթյանը՝ իր վարած ԳԱԶ-69 մակնիշի՝ առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Արծվանիկ բնակավայրի «Սաքունձոր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Է. Դավթյանը տեղում մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Դավթյանն աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի» մասնաճյուղում՝ որպես անտառապահ և նրան երեկ՝ հուլիսի 24-ի ժամը 12:00-ից որոնում էին:

  • Կիսվել: