ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 49–ամյա վարորդը բեռնատար ЗИЛ-ով բախվել է մետաղյա ցանկապատին և հայտնվել դաշտում, կա վիրավոր

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 49–ամյա վարորդը բեռնատար ЗИЛ-ով բախվել է մետաղյա ցանկապատին և հայտնվել դաշտում, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Շահեն Ա.-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հողապատ հատվածում գտնվող մետաղյա ցանկապատին և հայտնվեռլ դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շահեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարից կարճ ժամանակ անց Շահեն Հ.-ն հիվանդանոցում մահացել է և փաստի առթիվ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: