Ողբերգական, առեղծվածային ու սկանդալային դեպք Սյունիքի մարզում․ 45-ամյա տղամարդը թունավորման եղանակով սպանել է իր տատին և այլ անձանց
Հունիսի 25-ին ողբերգական, առեղծվածային ու սկանդալային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը 2022 թվականի հունվարին թունավորման եղանակով սպանել է իր 83-ամյա տատին, սակայն դեպքը արձանագրվել է՝ որպես հանկարծամահություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն հրավիրված քաղաքացին հայտնել է, որ իր ասածները կարող են հաստատել ծնողները՝ 62-ամյա հայրը և 62-ամյա մայրը, «Կապանի» պոլիկլինիկայի տնօրեն Նարինե Գրիգորյանը, 64-ամյա ամուսինը, բարեկամուհին և տատի խնամակալը։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև, որ իր նշած անձը թունավորման եղնակով սպանել է նաև այլ անձանց։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում «սպանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։