շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ լուսադեմին, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ լուսադեմին, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ լուսադեմին՝ ժամը 6։00-7։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Երևան քաղաքում մարտի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վ, մարտի 27-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ը աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

  • Կիսվել: