շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

  • Կիսվել: