շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Երևանում հուլիսի 12-ի ցերեկը, հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը կդիտվի  առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: 

Մարզերում հուլիսի 12-ի ցերեկը, հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ 

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 12-ին և 13-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: