չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը․ հարցում

Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը․ հարցում

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
 
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ
<<Բիզնես-Դիալոգ>> ՓԲԸ-ն ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացրել է սոցիոլոգիական ամփոփիչ հարցումներ:
Հարցումն անցկացվել է հետևյալ հարցերի շուրջ՝
 
1.Ո՞ր կուսակցության նախընտրական քարոզարշավի հավաքներն են եղել ամենատպավորիչը
 
2.Ո՞ր կուսակցության ծրագրերն են վստահություն ներշնչում
 
3.Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը
 
Հարցմանը մասնակցել են 1087 քաղաքացի:Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Ամփոփիչ սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփմամբ առաջատարը մնում է <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը՝ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
 
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից 29.7% իրենց վստահության քվեն պատրաստ են տալ <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանը, որին հաջորդում է <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցությանը և <<Հայաստան>> դաշինքը:

  • Կիսվել: