շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ԲՀԿ պատգամավորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է  այլոց շահը սպասարկելու մեջ

ԲՀԿ պատգամավորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է այլոց շահը սպասարկելու մեջ

ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է այլոց շահը սպասարկելու մեջ։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Իսայանը հայտարարեց, որ իրենք պատերազմի թեժ օրերին եղել են Ռուսաստանում, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: 

«Ամսի 29-ին իմ գործընկեր Մելքումյանն իշխանության ներկայացուցիչներին փոխանցել է, որ ՌԴ մեր գործընկերներն առաջարկում են ժամեր անց լինել Հայաստանում ու քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների:

Այս իշխանություններն այդ ժամանակ, առանց հիմնավորման, մերժել են: Դուք նաև տեսակ ՌԴ նախագահի հարցազրույցը, ով խոսեց տարբերակների մասին: Տեսաք նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը: Ամեն հայտարարությամբ մեր ասածը հաստատվում է։
 
Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին, կամ տիրապետել է ու սպասարկել որոշ արևմտյան ուժերի: Ես կարծում եմ, որ այո, Նիկոլ Փաշինյանը սպասարկելով որոշ ուժերի, դավաճանել է հայի շահը»,,- ասաց Իսայանը։

  • Կիսվել: