Ուկրաինան Օրյոլի մարզում քաղաքացիական ձեռնարկություն է հրթիռակոծել
Ուկրաինայի զինված ուժերը Օրյոլի մարզում հրթիռակոծել են քաղաքացիական ձեռնարկությունը։ Այս մասին MAX հարթակումհայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հերթական հրթիռային հարձակումը քաղաքացիական օբյեկտի վրա։ Այս անգամ վնասվել է Օրյոլ քաղաքի Սովետսկի շրջանում գտնվող ձեռնարկությունը... տուժածների և վնասների մասշտաբի մասին տեղեկությունները ճշտվում են»
Մարզպետը հավելել է, որ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Ձեռնարկվում են բոլոր միջոցները տուժածներին օգնելու և հետևանքները տեղայնացնելու ուղղությամբ։
Ավելի վաղ Օրյոլի մարզում հրթիռային տագնապ էր հայտարարվել։



