հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պարոն Աղազարյան, ֆիդայիներն են թուրքի մաման լացացրել. Սասուն Միքայելյան

Պարոն Աղազարյան, ֆիդայիներն են թուրքի մաման լացացրել. Սասուն Միքայելյան

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ նախագիծ են ներկայացնում, որտեղ հստակեցված է այն մեխանիզմը, որով հնարավոր կլինի ռազմական տեխնիկա ներկրել:

Պագամավորը նշեց. «Ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցներն ուզում էին օգնել ռազմատեխնիկայով ու բարդ իրավիճակում էին հայտնվում մաքսակետերում, մարդկանցից ԱԱՀ էին պահանջում, երբ վերջին կոպեկով փորձում էին օգնել բանակին: Հաշվի առնելով դա՝ նախագիծ ենք ներկայացնում, որտեղ հստակեցված է մեխանիզմը, որի միջոցով կարող ենք ռազմական տեխնիկա ներկրել»:

«Եկել են ժամանակներ, որ պետք է ձերբազատվենք նյու-ֆիդայականությունից: Եթե սահմանի վրա դեպքեր են լինում, զինվորը հետ ա նայում մի պահ, տեսնում ա՝ մեկը մի հատ տուշոնկա բերեց, մյուսը՝ հաց ու կալբաս, կասի՝ բա պետությունն ո՞ւր ա»,-այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրան էլ, իր հերթին, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ ասելով. «Պարոն Աղազարյան, ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրել են, պետք չէ այդպես խոսել»:

  • Կիսվել: