ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հրապարակ». ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին

«Հրապարակ». ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին

«Հրապարակը» գրում է. 

«ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին և չի միանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացված վիճահարույց հայտարարությանը, որը հեղինակել էին մի խումբ պատգամավորներ՝ ի դեմս Մարիա Կարապետյանի։

ԲՀԿ-ականներն ասել են, թե այն ամենը, ինչ ընդգրկել են հայտարարության տեքստում, Սահմանադրությունն արդեն նախատեսում է։ Խոսքը սահմանադրորեն պաշտպանված իրավունքների հիշատակման մասին է։ Ուստի իրենք կսպասեն իշխանականների հաջորդ քայլին՝ նախագծի մշակմանը, միայն դրանից հետո կքննարկեն նախագծին միանալու հարցը կամ գուցե իրենք էլ որոշեն իրենց տարբերակը ներկայացնել։

Ուշագրավ է, որ «Իմ քայլում» էլ ստորագրելու մեծ եռանդ չի դրսևորվում՝ Մարիա Կարապետյանը մեր լրագրողին հայտնել է, որ 20 պատգամավոր է ստորագրել դրա տակ։ ԼՀԿ-ում էլ ասել են՝ տեքստը կուսումնասիրենք, կարծիք կհայտնենք, բայց դեռ լռում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: