ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նույնիսկ եթե մենք վարակվել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի. նախարար

Նույնիսկ եթե մենք վարակվել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի. նախարար

Նույնիսկ եթե մենք վարակվել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք իհարկե բոլորս հույս ունենք, որ դա այդպես կլինի, բոլոր վարակված քաղաքացինեը չեն վարակվի, կամ ավելի թեթև կտանեն: Սակայն, քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել»:

Թորոսյանն ասաց նաև, որ կարող է զուգահեռ անցկացնել այլ սուր շնչառական վարակների հետ: «Փորձը ցույց է տալիս, որ դրանք երկարատև իմունիտետ չեն առաջացնում: Նույն գրիպը, այլ վարակները երկարատև իմունիտետ չեն առաջացնում»,-ասաց նա:

  • Կիսվել: