հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Նուբարաշեն-Մասիս ճանապարհի մոտ այրվել է խոտածածկույթ, ջերմահարվել են պտղատու ծառեր

Նուբարաշեն-Մասիս ճանապարհի մոտ այրվել է խոտածածկույթ, ջերմահարվել են պտղատու ծառեր

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 15։54-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի մոտակայքում այգի է այրվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԳԱԼՍ» ընկերության մոտակայքում գտնվող այգում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է 8000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել` մոտ 300 պտղատու ծառ։

  • Կիսվել: