«Նորատուսցի արջի» հուղարկավորությունն է․ 200-300 ոստիկանության աշխատակիցներ Նորատուսում են
Այս պահին մոտ 200-300 ոստիկանության աշխատակիցներ հսկում են Նորատուս համայնքը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետարանի աշխատակիցներից Կարեն Հովհաննիսյանը։
«Բոլոր ցուցումները տրվել են, բայց չեմ կարծում, որ դրանք կպահպանվեն, քանի որ մահացածը երիտասարդ է, ունեն մեծ հարազատություն»,-նշեց մեր զրուցակիցը։
Վերջինիս խոսքով՝ մինչև ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպը, համայնքում բոլոր ախտահանման աշխատանքները կատարվել են, իսկ դեպքից հետո ոչ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


