շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ եկել երեկ՝ հուլիսի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երեկ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ Mercedes-ը վարել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը։ Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Պողոսյանը, հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի ուղևորներ՝ Վայք քաղաքի բնակիչներ Ա. Սաղաթելյանը և 38-ամյա Լիանա Դանիելյանը։

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Ջերմուկի Աշոտ» մականվամբ Աշոտ Արսենյանի տղային, իսկ այն վարած Ա. Պողոսյանն աշխատում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես մարկետինգի բաժնի ղեկավար։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: